Բաժիններ՝

Ամառը ոչ մի կերպ չի նահանջում. կլինի ջերմաստիճանի որոշակի բարձրացում. Գագիկ Սուրենյան

Օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը ոչ մի կերպ չի նահանջում, առաջիկա 5 օրերին Հայաստանի ամբողջ տարածքում տեղումներ չեն նախատեսվում, ջերմաստիճանի անկում չի լինի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ավելին՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կլինի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։ Եթե մինչև օգոստոսի 29-ը Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի նախալեռներում և Երևանում երեկոյան ժամերին կունենանք լեռնահովտային քամիներ, ապա օգոստոսի 30-ից դրանք նույնպես կդադարեն»,- նշել է Սուրենյանը։

Սուրենյանի խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքում բարձր է մնում հրդեհավտանգ իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031