Արմեն Գրիգորյանը Դիլիջանում նախաճաշել է ՄԹ պետնախարարի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները: Ս.Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններին և ընդգծել Հվ.Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Զրուցակիցները գոհունակությամբ նաև ընդգծել են հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031