Բաժիններ՝

Հայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից

Հայ շախմատիստները մրցանակների են արժանացել «31st Abu Dhabi International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարում։ Նրանք 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ կբերեն հայրենիք։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Գլխավոր՝ Ա խմբում գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը դարձել է միանձնյա հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Բ խմբում Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ մինչև 16 տարեկանների խմբում՝ 3-րդ հորիզոնականը։ Նույն խմբում Արթուր Ղարագյոզյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, Հայկ Խաչիկյանը՝ 8-րդը, իսկ Նարե Իսախանյանը ճանաչվել է լավագույն շախմատիստուհի:

Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Ընտանիքների մրցաշարում (ծնող + երեխա) հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը, իսկ Արտակ Մանուկյանի և Սարգիս Մանուկյանի թիմն էլ արծաթե մեդալի է արժանացել։

Մինչև 17 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

13 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի մրցաշարում 1-ին հորիզոնականին է արժանացել նաև Գաբրիելա Հարությունյանը։

Պատանի շախմատիստները հաջողություններ են գրանցել ու մրցանակային տեղեր զբաղեցել նաև մյուս տարիքային խմբերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031