
«Նոա»-ն երկրպագուներին անվճար կտեղափոխի Աբովյան` Կոնֆերենցիաների լիգայի խաղին

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկրպագուներին անվճար կտեղափոխի Աբովյան քաղաք` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղի համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար «Նոա»-ն կազմակերպել է անվճար ուղևորափոխադրում։
Ավտոբուսները կմեկնեն օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին՝ Հանրապետության հրապարակից (Marriott հյուրանոցի հարակից տարածքից) դեպի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։ Խաղի ավարտից հետո ավտոբուսները կվերադառնան մարզադաշտից դեպի Հանրապետության հրապարակ։
Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել ուղևորի տվյալները:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«Օլիմպիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին: