
Այս ուղերձի նպատակը պարզ է․ ստեղծել խաղաղության պատրանք և ցանկացած քննադատություն ներկայացնել որպես «պատերազմի կոչ». Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. ««իրական Հայաստան» ղեկավարի վերջին ունեցած ուղերձը բառացիորեն շնչում էր Հայաստանի և Ադրբեջանի միջեւ իբր «խաղաղության» հաստատման նարատիվով, սակայն իրականում դա դասական մանիպուլյացիա է, որը միակ նպատակ ունի՝ ապահովել գալիք ընտրական գործընթացում հավելյալ ձայներ կրկին վերընտրվելու համար։
Սա «խաղաղության օրակարգի» դիմակի տակ էժանագին մանիպուլյացիոն հայտարարություն էրի մի շարան էր։
Ընդ որում ամբողջ ելույթը ուղղակի ողողված էր եյրոլինգվիստական ծրագրավորման և լեզվական մանիպուլյացիայի հայտնի հնարքներով։
Օրինակ, իր խոսքում նա բազմիցս կրկնեց «խաղաղություն», «ինքնիշխանություն», «խաղաղ համակեցություն» բառերը։ Ահա կոնկրետ մեջբերում ելույթից․
«Պատերազմի հիմքեր չկան։ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը… Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։
Այս բազմակի կրկնվող լեզվական բանաձևը դասական նեյրոլինգվիստական հնարք է․ նույն բառերը կրկնելով՝ մարդկանց մոտ խլացնել քննադատական մտածողությունը։ Հենց այսպես են գործում դեստրուկտիվ սեկտաները՝ ներշնչելով իրենց հետևորդներին անվտանգության, աներգբա ճշմարտության պատրանք և զրկելով նրանց ինքնուրույն հետեւություն անելու իրավունքից ։
Սակայն պետք է փաստել, որ իրական խաղաղություն գոյություն չունի, որքանել մեզ անդհատ այդ սուտը կրկնեն թավշյա սազանդարները։ Դատեք ինքներդ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն փոխել իրենց ռազմավարական նպատակները՝ Հայաստանի ապամոնտաժման ուղղությամբ։
Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունը ընդամենը ձևականություն է, որը որևէ պարտավորություն չի դնում կողմերի վրա:
Միակ իրական գործընթացը, որը ներառում էր իր մեջ պարտավորություն, դա Սյունիքի ռազմավարական ենթակառուցվածքների «երրորդ կողմի վերահսկողության» տակ հանձնելն է, ինչը կարող է դառնալ առաջին քայլը ազգային ինքնիշխանության սահմանափակման և պետության լուծարման ուղղությամբ։
Այս ուղերձի նպատակը պարզ է․ ստեղծել խաղաղության պատրանք և ցանկացած քննադատություն ներկայացնել որպես «պատերազմի կոչ»։
Այսինքն՝ ով էլ որ դեմ է իշխանության քաղաքականությանը, ավտոմատ կերպով ներկայացվում է որպես խաղաղության թշնամի։ Դա շեղում է ուշադրությունը իրականությունից, որն իր հերթին թելադրում է հետևեալ եզրակացությունը, հենց գործող իշխանությունների քաղաքականությունն է հանգեցնում Հայաստանի դանդաղ լուծարմանը։
Իսկ «հայսստանում գտվող Ադրբեջանին պատկանող տարածքների» մասին ստերը ուղիղ փորձ են արդարացնելու արդեն եղած զիջումները, Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստը և հող նախապատրաստելու նոր տարածքային զիճումների համար թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին։
Իշխանությունների պատկերացրած «խաղաղությունը» ինքնիշխանություն և անկախություն չի ենթադրում , այլ պատրանք է ստեղծում մարդկանց մոտ, որ պետականությունից հրաժարումը փոխանակվում է մեզ չսպանելու խոստման դիմաց։
Փաստացի թավշյա բանաձևը հետևյալն է․ «Հայաստանի Հանրապետությունը հանձնում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ խաղաղության դիմաց»։
Այդպիսի «խաղաղությունը» ձեռքբերում չէ, այլ՝ ինքնասպանություն։
Թավշիստների բանաձևը «խաղաղություն` Հայաստանի դիմաց» պետք է ստիպի յուրաքանչյուր հային ՄՏԱԾԵԼ և հասկանալ, որ իշխանությունների առաջարկած ճանապարհը նույնիսկ տեսական աղերս չունի իրական խաղաղության հետ ։
Թող յուրաքանչյուրն ինքն իրեն հարց տա․ ինչ արժե այդպիսի «խաղաղությունը» և պատրաստ ենք արդյո՞ք շարունակել ինքներս մեզ խաբել՝ շինծու «խաղաղության» շուրջ իշխանական մանտրաներ կրկնելով, մինչ կորցնում ենք մեր Հայրենիքը»։