Ներքին գործերի նախարարությունն օրերս հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել՝ 3 միլիոն 780․ 000 դրամով ընթացիկ շին-վերանորոգման աշխատանքներ պատվիրակելով 2022 թվականի հունիսին Լոռիում գրանցված «Մենքոնսթրաքթ» ընկերությանը։
Oգոստոսի 11-16-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Սվերդլովսկի մարզից գրեթե 1000 միգրանտ-օրինազանց է արտաքսվել հայրենիք:
Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։
Դավիթը բանտում է ոչ թե հանցագործ լինելու համար, այլ որովհետև պայքարել է իր իրավունքի համար՝ վերադառնալ իր տուն, իր հող, իր Արցախ։ Նա ընտրել է արժանապատվության ճանապարհը՝ պատրաստ լինելով վճարել դրա ամենաբարձր գինը։
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունները վատթարացնում են իրադրությունը տարածաշրջանի անվտանգության ոլորտում:
Օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ԱՄՆ միջանցք տամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը տալիս է իր «պտուղները»։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մասնագետները կարողացել են կանխել Նուբարաշենի աղբավայրում կրակի տարածումը։ Կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատի ու Արմավիրի մարզերից:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել է 2025թ. օգոստոսի 15-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում:
168.am-ը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 2 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
ՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:
Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին:
Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին նախօրեին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը:
2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։
Arsus vilkas-2025 («Կատաղի գայլ-2025») մարտավարական զորավարժություններն օգոստոսի 11-ից մինչև 20-ը կանցկացվեն Լիտվայի Վարենայի շրջանում, որը սահմանակից է Բելառուսի Գրոդնոյի մարզին:
Փաշինյանն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը:
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար: 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ եվրոպական երկրների հետ բանակցությունները շարունակվում են, թեպետ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամկետների հետ կապված հստակություն դեռևս չկա։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։
Հայաստանն ու Իրանը նախատեսում են անցկացնել բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ ձեռք բերված առաջընթացը և տարածաշրջանային կայունությունը:
Իրանի սահմանապահ ոստիկանությունն օգոստոսի 11-ին Ջասկ քաղաքից ոչ հեռու՝ իրանական ջրերում հայտնաբերել է ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող տանկեր:
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը (խմբ. նշված ժամանակահատվածում ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Դանիելյանը), օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաև վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգևավճարները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Երևան, Ներքին Չարբախ) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրության, կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի մրցաշարում:
Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։