Իրենք հակասում են իրենց իսկ քաղաքական լոգիկային. утром деньги, вечером стулья-ն ճիշտ դիսկուրս չէ. Աշոտյանը` իմփիչմենթի շուրջ «Հայաստան» դաշինքի մոտեցումների մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ասուլիսի ժամանակ նշեց, որ ներընդդիմադիր դաշտի վերաբերյալ իր ասելիքը կանոնավոր կերպով «բավականին դառը, բայց տեղին ախտորոշում պարունակող հոդվածներով» տվել է:

Ինչ վերաբերում է Փաշինյանին հեռացնելու լուծման կոնկրետ առաջարկին, նա նշեց, որ ՀՀԿ առաջարկն իմպիչմենտի գործընթացն է. ««Հայաստան» դաշինքի իմ ընկերների և գործընկերների բացատրություններն այս առնչությամբ ոչ մի քննադատության չեն դիմանում, հակասում են իրենց իսկ քաղաքական հայտարարություններին, քաղաքական լոգիկային: Ես պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց, բայց պետք է հարցի քննարկումը տեղի ունենա մի մարզաձևում, օրինակ՝ իմպիչմենտը քննարկում ենք շախմատի կանոններով, կամ քննարկում ենք բասկետբոլի կանոններով, կապ չունի, բայց մի կանոնով: Դու չես կարող խաղալ մի խաղ, հետո երբ քեզ ձեռք տա՝ հիշես, որ ուրիշ խաղում կա ուրիշ կանոն, տրյուկ, դա չի լինում: Որոշեք՝ որ դաշտում եք ուզում այս հարցը քննարկել, բայց մի դաշտում: Գաղտնիք չէ, որ տնային կալանքի ժամանակ ինձ այցելել են նաև «Հայաստան» դաշինքի իմ ընկեր և գործընկեր պատգամավորները, մենք այս հարցը քննարկել ենք: Ես չունեմ ինձ համար ձևավորված պատկերացում, որ մեր ընկերներն ինչո՞ւ մինչև այսօր չեն միացել այս գործընթացին»:

Նա շեշտեց՝ утром деньги, вечером стулья և հակառակը ճիշտ դիալոգ չէ Սարգսյան-Քոչարյան պարագայում. «Մեր խորհրդարանական ընդդիմադիր երկու գործընկերներն իրար հետ չեն խոսում մամուլի տեսակետից: Մենք պատասխանում ենք տարբեր ապատեղեկատվություն տարածող Երկրորդ նախագահին մերձ քարոզչական աղբյուրներին, իրենք պատասխանում են ըստ իրենց՝ մեզ հետ աֆիլացված մարդկանց հանրային ելույթներին: Մենք դադարել ենք իրար հետ խոսել, և սա է պրոբլեմը: Ես ուզում եմ այս կոմունիկացիան վերադառնա ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյանի թիմ դիսկուրս, իրական խոսացողների: Չեմ կարծում, որ երկրորդ նախագահի քաղաքական ռեսուրսն այնքան սպառվել է, որ քաղաքական օրակարգը լցնելու համար ինքը կարիք ունի այն մարդկանց ծառայությունների, որ հիմա այդ ծառայություններից օգտվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս