Պատգամավորի ու նրա որդու մասնակցությամբ ծեծի միջադեպով կան ձերբակալվածներ

168.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, որն արդեն հասցրել է աչքի ընկնել քրեական պատմություններով, այսօր  ծեծկռտուք է հրահրել։

ՆԳՆ-ից միջադեպի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում հայտնեցին` միջադեպի 3 մասնակից է ձերբակալվել և ներկայացվել Քննչական Կոմիտե։

168.am-ը ավելի ուշ կփորձի նաև մանրամասներ ճշտել ՔԿ-ից։

Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, կարծեք փորձ է արվում թեմայից հանել ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի անունը։

Հիշեցնենք` ըստ մեզ հասած տեղեկությունների` ծեծի պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով Տոյոտա մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, որին փորձել են միջամտել պարեկները, որոնց ևս Շանթ Բագրատյանը քաշքշել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031