Ալիևը կարող է Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտ հրահրել. Յակով Կեդմի

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի և Իսրայելի միջև պատերազմը՝ արդյունքները, 12-օրյա հակամարտության կրկնության սցենարները և ռազմավարական սպասումները, Սիրիայում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները։

Անդրադարձ է կատարվել Զանգեզուրի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումից հետո Միացյալ Նահանգներն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» վարձակալել 100 տարով՝ մասնավոր ընկերության միջոցով, սակայն հայկական կողմը հրաժարվել է՝ համարելով այն ինքնիշխանությանը սպառնացող վտանգ։

Քննարկվել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում, Փաշինյանի քաղաքականությունը և համեմատությունը Վրաստանի հետ, որը հրաժարվել է երկրորդ ճակատ բացել Մոսկվայի դեմ։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջան-Ռուսաստան հակամարտության, Ալիևի կողմից հնարավոր հարձակման թեմային։

Քննարկվել են նաև իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա վերջերս և ապագայում իրականացված հարձակումները։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս