4 դաշնակցականների հետ տարել են նաև մի երիտասարդի, ոչ մեկի ու ոչնչի հետ կապ չունի. Գեղամ Մանուկյան

4 դաշնակցականներից բացի, ազատ է արձակվել նաև մի երիտասարդ, որը ո՛չ ՀՅԴ–ի հետ կապ ունի, ո՛չ Երիտասարդական միության, ո՛չ էլ նույնիսկ սթրայքբոլ խաղի հետ:

Այս մասին նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առաջին օրը, երբ խուզարկում էին տունը, ինչ-որ անուններ էին որոշման մեջ, դե բոլորին ճանաչում էինք։ Մի անուն կար, որը որևէ մեկիս ծանոթ չէր։ Էս 3 օրը գլուխ էին կոտրում, թե ով է։ Քանի որ ծառայամետ քննիչներն առաջին իսկ օրն արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, շփում չունեինք։ Նոր հարազատները եկան, մտածում էինք, որ սքայբոլ խանութի տերը կարող է լինել։ Հարազատներն ասում են՝ ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Տղան դուրս եկավ, որևէ մեկին չի ճանաչում։ Տնից մարդուն բռնել, բերել են, 3 օր պահել են ահաբեկչության կասկածանքով»,- պատմում է պատգամավորը։

Տեսանյութը՝ 168․am-ի տելեգրամյան ալիքում

Տեսանյութեր

Լրահոս