Բաժիններ՝

«Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ չի ստացել

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ չի ստացել։ Ռուսական մամուլը գրել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիդսը»։

««Լիդսում» աշխատում է Ֆարկեն, որը լավ գիտի Սպերցյանին։ Բնականաբար, կարելի է կապ գտնել հիպոթետիկ խորհրդատվությունների հետ։ Բայց այս պահին որեւէ ակումբից պաշտոնական առաջարկ չենք ստացել»,- «Матч ТВ»-ի խոսքը մեջբերում է «Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ռուսաստանի անցած առաջնությունում նա մասնակցել է 28 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս