Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններն ավարտվեցին

Փաստաբան Արմեն Ֆերոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողությունն ավարտվեց:

«Այս ապօրինությունները, ոնց տեսնում եք, անվերջ չեն: Մենք հատուկ լրագրողների համար տեղեկատվություն կհրապարակենք, մեր հանրությունը կիրազեկվի»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ են գտել Նարեկ Կարապետյանի տնից, նա պատասխանեց. «Ոչ մի  բան, էական ոչ մի բան: Տոպրակում մեքենային վերաբերող ինչ-որ փաստաթղթեր էին»:

Հարցին՝ սրբապատկերներ չեն առգրավե՞լ, նա պատասխանեց՝ ոչ:

Կարդացեք նաև

Խուզարկությունից հետո իրավապահներն իրենց հետ տարան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս