Չգիտեմ ներսում ինչ գործողություններ են իրականցնում, բայց այս պահին մենք դրսում ենք մնացել. ՀԷՑ խոսնակ

Վաղ ռավոտյան իրավապահները գործողություններ են իրականցնում ՀԷՑ՝«Հայաստանի էկետրական ցանցեր» ընկերության գլխամասային գրասենյակում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ ընկերության հասարակայնության հետ կապերի պետ Նատալյա Սարջանյանը:

«Ես չգիտեմ ներսում ինչ գործողություններ են իրականցնում, բայց այս պահին մենք դրսում ենք մնացել, ներս չենք կարողանում մտնել։ Այս պահին այսքանը միայն կարող եմ ասել»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, երբ դատարանի որոշմամբ կալանավորվեց գործարար, բարերար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հերթական գրառմամբ ազդարարեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին։ Մի քանի օրերի ընթացքում ՔՊ-ականները շտապ նախագիծ կազմեցին ու տարան խորհրդարան, որտեղ արտահերթ նիստում ընդունեցին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031