
Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով

Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարովՄեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի զգեստներից մեկը հունիսի 26-ին բարեգործական աճուրդում վաճառվել է 520 000 դոլարով։
Այս մասին հաղորդում է InStyle ամսագիրը։
Julien’s աճուրդի տան կազմակերպված վաճառքին ներկայացված էր նաև արքայադստեր հագուստի և աքսեսուարների շուրջ 300 օրինակ։ Զգեստի համար 520 000 դոլար է վճարել Ռենե Պլանտը, որն «Արքայադուստր Դիանայի թանգարան»-ի հիմնադիրն է։
Ավելի վաղ ակնկալվում էր, որ զգեստը կվաճառվի 300 000 դոլարով։ 1998-1992 թվականներին Դայանան կրել է տվյալ զգեստը մի քանի հիվանդանոցներ այցի ժամանակ, այդ պատճառով էլ այն ստացել է «Հոգատար զգեստ» անվանումը։