Բաժիններ՝

Ճամբարակում շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

Ճամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այս մասին հայտնում են ՀՀ Փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով դեպքից նոր մանրամասներ: 

«Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ   հունիսի 11-ին առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30