
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների

Ուկրաինան և Ռուսաստանը, Ստամբուլում հունիսի 2-ին ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան, հունիսի 9-ին իրականացրել են ռազմագերիների հերթական խմբի փոխանակումը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակման շրջանակներում վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուսաստանցի զինվորականների առաջին խումբը։
«Դրա դիմաց փոխանցվել են նույն թվաքանակով Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական օգնություն։Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հուլիսի 9-ին փոխանակվել են որոշակի կատեգորիաների ռազմագերիները։
«Այսօր սկսվեց փոխանակումը, որը կշարունակվի մի քանի փուլով առաջիկա օրերին: Այժմ վերադարձվողների կատեգորիաների թվում են վիրավորներն ու ծանր վիրավորները, ինչպես նաև մինչև 25 տարեկանները: Գործընթացը բավականին բարդ է, կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են գրեթե ամեն օր», – գրել է Զելենսկին Telegram-ում։
Իր հերթին, Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ այսօր հաջողվել է տուն վերադարձնել մինչև 25 տարեկան ուկրաինացիների՝ հիմնականում 2000 թվականի ծնված։ Նրանց մի մասը, օմբուդսմենի խոսքով, գերության մեջ է գտնվում 2022 թվականից։