Բաժիններ՝

Իրանի միջուկային ծրագրի երաշխիքների «չլուծված հարցերը» մնում են. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնության համար երաշխիքների առումով «չլուծված հարցեր» կան։

Այս մասին Գրոսին գրել է X սոցիալական հարթակում։ «Վերջին ամիսներին ես ինտենսիվորեն աշխատել եմ Իրանի և ԱՄՆ-ի հետ՝ նրանց բանակցություններին աջակցելու համար…. ԱԷՄԳ-ն անփոխարինելի դեր է խաղում ցանկացած նոր համաձայնագրի ստուգման գործում։

Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների չլուծված հարցերը մնում են։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության վերաբերյալ պարզաբանումների համար», – գրել է Գրոսին X-ում։ 

Հունիսի 8-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել հարաբերություններն ԱԷՄԳ-ի հետ, եթե կազմակերպության Կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30