
ՀՀ ԱԳ նախարարը Օվկիանոսի հարցերով ՄԱԿ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գործընկերոջ հետ

Հայաստանի արատքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Հանդիպման մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին».,- գրել է Արարատ Միրզոյանը: