Բաժիններ՝

Թենեսիում սքայդայվինգի ինքնաթիռ է կործանվել, կան վիրավորներ

ԱՄՆ Թենեսիի նահանգում վերելքից կարճ ժամանակ անց կործանվել է սքայդայվինգի ինքնաթիռ, որում եղել է 20 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները։

Այս մասին հաղորդում է Fox10 պարբերականը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհեր չկան։ Դեպքը տեղի է ունեցել  Թալահոմա քաղաքի մոտ։ Ցամաքում ավերածություններ և տուժածներ չկան։ 

Հունիսի 8-ին, միջադեպից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թալահոմայի իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռում «անհայտ խնդիր» է առաջացել, որի հետևանքով այն հարվածել է ծառերին և գետնին։

Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս