Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես ամում։

Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադեւոսն ու Բարդուղիմեոսը։

Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։

Հայոց Վեհափառը՝ Աստծո օծյալ է, դու՝ ո՞վ ես։

Ասեմ` դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։

Դու իրականացնում ես Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։

Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն,նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։

Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում, բայց «թքեց փայտիկին»։

Հիմա էլ դու՞…

Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30