
Աշխատեց Իրան-Չինաստան երկաթուղին. Փաշինյանի կառավարության հերթական տապալումը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աշխատեց Իրան-Չինաստան երկաթուղին, որը կրճատում է բեռնափոխադրման ժամկետը 30-40 օրից մինչև 15 օր:
Փաշինյանի կառավարությունը, սակայն, տապալել է 2018-2019 թվականներին մեր կողմից ներկայացրած` Սյունիքով երկաթուղու կառուցման նախագծի առաջխաղացումը (դրա մասին մանրամասն խոսում եմ «Իմնեմնիմի»-ի իմ վերջին փոդքասթում), որն այսօրվա պայմաններում կդառնար Հայաստանի զարգացման հսկայական գործիք:
Պետք է Սյունիքի երկաթուղին, թեև ուշացած, դարձնենք Հայկական Օրակարգի կարևորագույն և առաջնահերթ անելիքներից մեկը»: