Միջազգային այցերը Վրաստան առաջին եռամսյակում աճել են

2025 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելությունները կազմել են 1.2 միլիոն, ինչը տարեկան 1.3 տոկոս աճի տեմպ է, տեղեկանում ենք TBC Capital-ի հետազոտությունից։

Մասնավորապես, Իսրայելից այցելությունների 73 տոկոս աճ է գրանցվել, Չինաստանից այցելուների թիվը 40 տոկոսով ավելի է, իսկ Հնդկաստանից՝ 28 տոկոսով։

Նշված ժամանակահատվածում երկիրը զբոսաշրջությունից վաստակել է 826 միլիոն ԱՄՆ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կազմում է 15 տոկոս (123.9 միլիոն ԱՄՆ դոլար), Իսրայելինը՝ 14 տոկոս (115.64 միլիոն ԱՄՆ դոլար) և Թուրքիայինը՝ 13 տոկոս (107.38 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հարկ է նաև նշել, որ բարձր բյուջետային հյուրանոցային համարի միջին գինը կազմում է 110 ԱՄՆ դոլար, ինչը տարեկան 4 տոկոսով քիչ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30