Բաժիններ՝

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել խորհրդարանում անվստահության քվեից հետո

Մոնղոլիայի կառավարության ղեկավար Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանում վստահության շուրջ քվեարկության ժամանակ չի կարողացել ապահովել պատգամավորների բավարար աջակցությունը:

Ոյս մասին հաղորդում է The Guardian-ը։

Անհրաժեշտ նվազագույն 64-ից միայն 44 պատգամավոր է քվեարկել ի աջակցություն վարչապետի։

Քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին վարչապետի որդու կողմից չափազանց շատ ծախսերի մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո։

Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 4 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս