Բաժիններ՝

ՌԴ տարածքում Ուկրաինայի գործողության «գրասենյակը» գտնվում էր ԱԴԾ կենտրոնակայանի մոտ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 1-ի երեկոյան տեսաուղերձում մանրամասներ է ներկայացրել երկրի Զինված ուժերի կողմից «Սարդոստայն» գործողության իրականացման մասին, որի ընթացքում անօդաչու թռչող սարքերով հարձակման էին ենթարկվել ռուսական ավիաբազաները։

Զելենսկին համապատասխան տեսանյութը և կից գրառումը տարածել է իր Telegram ալիքում։ Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, անձամբ գեներալ Վասիլ Մալյուկին՝ նշելով, որ գործողության նախապատրաստումը տևել է մեկուկես տարուց ավելի։ 

«Պլանավորումը, կազմակերպումը, յուրաքանչյուր մանրուք կատարյալ էր իրականացված։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա լիովին յուրահատուկ գործողություն է։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, և դա այժմ կարելի է հրապարակայնորեն հայտարարել, որ Ռուսաստանի տարածքում մեր գործողության «գրասենյակը» գտնվում էր անմիջապես ԱԴԾ (խմբ.՝ Անվտանգության դաշնային ծառայության) կենտրոնակայանի մոտ՝ նրանց շրջաններից մեկում», – գրել է Զելենսկին։

Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի նախագահի, գործողության ընթացքում օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք՝ համապատասխան թվով անօդաչուների օպերատորների մասնակցությամբ: 

«Օդային բազաներում տեղակայված ռազմավարական թևավոր հրթիռակիրների 34%-ը խոցվել է։ Մեր անձնակազմը գործել է Ռուսաստանի մի քանի շրջաններում՝ երեք տարբեր ժամային գոտիներում: Իսկ այն մարդիկ, ովքեր օգնել են մեզ, դուրս են բերվել ռուսական տարածքից մինչև գործողությունը, նրանք այժմ ապահով են», – հավելել է Զելենսկին։

Ռուսաստանը պաշտոնապես հայտնել է հունիսի 1-ին Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում գտնվող ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների մասին՝ նշելով, որ այրվել է «մի քանի միավոր» ինքնաթիռ։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի կորուստները շատ ավելի մեծ են՝ 40 ինքնաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30