 
                        Ձեր երկիրը շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ վայելելով աճող հեղինակություն համաշխարհային ասպարեզում․ Պուտինը՝ Ալիևին
 
                                    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Անկախության օրվա կապակցությամբ՝ շեշտելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթը:
Համապատասխան ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի՛ Իլհամ Հեյդարի, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ձեր երկիրը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ վայելելով աճող հեղինակություն համաշխարհային ասպարեզում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական, դաշնակցային բնույթի են», – ասվում է ուղերձում։
Պուտինը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Ռուսաստանը և Ադրբեջանը կկարողանան ապահովել կառուցողական երկկողմ համագործակցության և միջազգային հարցերում գործընկերության հետագա ընդլայնումը.
«Սա լիովին համապատասխանում է ժողովուրդների շահերին, Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        