
Ինչպես են 16–ամյա տղան ու հովիվը հայտնվել գետում. նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին. News. am

Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, դեռեւս մանրամասներ չկան։ NEWS.am–ի տեղեկություններով, 16–ամյա տղան հովիվի հետ իրենց կենդանիների էր տարել արոտավայր։ Նրանք երկուսով ջուրն են ընկել երեկ Արագածավանի հատվածում, դիերը հայտնաբեվել են Շենիկի ջրանցքում։ Հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հովիվը Շիրակի մարզից էր։