
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնն 9-րդ անգամ հայր է դարձել

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն 9-րդ անգամ է հայր դարձել: Նրա կինը՝ Քերրի Ջոնսոնը, լույս աշխարհ է բերել իրենց չորրորդ համատեղ երեխային: Աղջկան անվանել են Փոփի Էլիզա Ջոզեֆին Ջոնսոն: Փոքրիկը ծնվել է մայիսի 21-ին, հայտնել է տիկին Ջոնսոնը Instagram-ում։
Ինչպես գրում է BBC-ն, 60-ամյա նախկին վարչապետի համար սա արդեն 9-րդ երեխան է: Ջոնսոնը չորս մեծ երեխա ունի նախկին կնոջից՝ Մարինա Ուիլերից, և մեկ դուստր՝ սիրավեպից:
Բորիս Ջոնսոնը վարչապետ էր 2019 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի սեպտեմբերին իր հրաժարականը։