Գյումրին ծուղակ է. ԱԺ ընտրություններն իշխանության համար լինելու է կյանքի ու մահի պայքար. Մանուկյան

«Գյումրին ծուղակ է․ ԱԺ ընտրությունները դրա նման չեն լինի։ ԱԺ-ի ընտրություններն իշխանությունների համար լինելու են կյանքի և մահվան պայքար, և նրանք անելու են այն, ինչ չարեցին Գյումրիում։

Դա իշխանություն, փող կորցնելու, ամեն ինչ կորցնելու հարցն է։ Այդտեղ իրենք գնալու են մինչև վերջ»,- Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով 2026 թվականի հնարավոր ընտրություններին։

Ըստ քաղաքական գործչի՝ 2021 թվականի ընտրություններն այլ էին․ այդ ժամանակ կար շարժում, ինչպես նաև՝ պատերազմից հետո իշխանությունների մեջ մեծ վախ ժողովրդից, և այդ շարժումն իշխանությանը մտցրել էր «բունկեր»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս