
Լավրովը Երևանում՝ Արարատի ֆոնին

ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած աշխատանքային այցից լուսանկար է տարածել:
«Օրվա լուսանկարը» խորագրի ներքո հրապարակվել է Լավրովի լուսանկարը «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ՝ Արարատ լեռան ֆոնին։
ՌԴ ԱԳ նախարարին ուղեկցում է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը։