Մի քսան օր առաջ Տիգրան Տեր- Մարգարյանը դեռ հույս ուներ, որ պաշտոնը պահպանելու է ու ներողություն էր խնդրում Երևանի քաղաքապետից ու ժողովրդից. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտոնի «քաղցրությունը»

Հրաժարական տալուց րոպեներ անց Նոր նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, պատասխանելով «Ֆակտոր Թիվի»-ի հարցին, փաստել է՝ չի զղջում, որ մոտ 20 օր առաջ ակտիվիստ Չախոյանին ծեծել է թաղապետարանում՝ տեսախցիկների առաջ։

Մի քսան օր առաջ միանգամայն այլ վիճակ էր. Տիգրան Տեր- Մարգարյանը դեռ հույս ուներ, որ պաշտոնը պահպանելու է ու ներողություն էր խնդրում Երևանի քաղաքապետից ու ժողովրդից: Մի խոսքով՝ զղջում էր:

Թվում է՝ մանրուք է, սակայն իրականում բացահայտում է, թե մարդն ինչպիսի «զոհողությունների» է պատրաստ՝ պաշտոնը պահպանելու համար կամ ինչպես է վերադառնում իր «բնական» վիճակին, երբ կորցնում է պաշտոնը»:

Տեսանյութեր

Լրահոս