Իսրայելը լայնամասշտաբ օպերացիա է սկսել Գազայում
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում և հարավում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային զորքերը գործողություններ են սկսում Գազայի հատվածի մի քանի շրջաններում՝ «Գեդեոնի մարտակառքեր» գործողության մեկնարկի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

