Արարատ Միրզոյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ 

Քյս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հաջորդ ուղղությունը՝ Տիրանա. Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ, գագաթնաժողովը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Ալբանիա է մեկնել նա Նիկոլ Փաշինյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս