
Հայաստանն ու Սողոմոնի Կղզիները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: