Բաժիններ՝

23-ամյա երիտասարդը ձերբակալել է

Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի:

Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ:

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային հեռախոս և լիցքավորման 10 սարք:

Հետագա միջոցառումների արդյունքում էլ նրա մերձավոր ազգականը ներկայացրել է ևս 19 բջջային հեռախոս, որոնք նույնպես երիտասարդին փոխանցել են ժամանած ուղևորները:

Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս