
Մենք որ թույլ ենք, դրա համար մեզ հետ սենց են վարվում. թող հեռախոսը վերցնի, զանգի Վրաստանի վարչապետին. կոնյակագործ
«Վրաստանի դեսպանատնից ակնկալիքներ ունենք, բայց միայն դեսպանատան խնդիրը չէ, մեր կառավարությունն էլ պիտի աշխատի»,- այսօր Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց կոնյակագործ տղամարդը:
Հարցին՝ կառավարությունն ի՞նչ պիտի անի, վերջինս պատասխանեց՝ հեռախոսը պիտի վերցնի, զանգի Վրաստանի վարչապետին, ասի՝ մեր ապրանքն ինչի չեք թողնում՝ անցնի:
«Մենք որ թույլ ենք, դրանից է: Մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստում հիմա, քանի որ թույլ ենք»,- ասաց տղամարդը: