Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը նկատի ուներ, որ իրավապահների միջոցով բոլորին կլցնի պադվալ. Արմեն Գրիգորյան

Երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ամեն ամիս, երբեմն՝ ավելի հաճախ գրավոր կարգով, զեկուցում է մամուլում հրապարակված այն բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերին։

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գրիգորյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածները` շեշտելով, որ Անվտանգության խորհուրդը հավաքում է մամուլում տեղ գտած բոլոր նմանօրինակ հրապարակումները, կազմում է ամբողջական զեկույց և տեղեկացնում Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը սրա մասին է խոսել, այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք։ Այսինքն՝ կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հնարավոր բոլոր ինֆորմացիաները… մեր հիմնական ուշադրությունը, բնականաբար, նաև Կառավարության անդամների, ՏԻՄ մարմիններում աշխատող քաղաքացիների նկատմամբ է»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը շեշտեց, թե կոռուպցիան համարում են ազգային անվտանգության սպառնալիք։

Կարդացեք նաև

«Կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության համար առաջնահերթություն է, Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորներին սպառնում էր լցնել ԱԱԾ պադվալը, արդյո՞ք նա նման լիազորոթւյուններ ունի: Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ, որ իրավապահ մարմինների միջոցով այդ ամենը կանի։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նրան հարց տվեց Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի, կոռուպցիայի վերաբերյալ, ասելով, թե՝ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեին, ապա ընդդիմությանը հիմա հանել էին կախաղան և առհասարակ Հայաստանից արտաքսել էին։

«Բա մամուլի հոդվածներում ձեր մասին ինչե՞ր են գրում, Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, դուք ի՞նչ գործ ունեք այս դալիճում։ Մամուլի  հրապարակումներով եթե առաջնորդվեմ, ապա սաղիդ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալը»,-խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031