«Նիկոլը գնալու է Մոսկվա, թող Պուտինի հետ հիբրիդային պատերազմի թեման քննարկի, ինչպես իրենք են պնդում». Աննա Գրիգորյան

«Մենք էլ երբ մարզեր ենք գնում, մեզ հակառակն են ասում, թե ո՞նց է, այս մարդը Արցախ է հանձնել, մեր անվտանգությունն է ամբողջովին խարխլել, հետո էլ ոտքից գլուխ ընկել է կոռուպցիայի մեջ, բայց շարունակում է իր աթոռին լինել։

Իհարկե, իր հիստերիկ դրսևորումներն ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետև 7 տարի լինելով իշխանության, չի կարողանում որևէ ձեռքբերում ներկայացնել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությանը, թե՝ «երբ մեկնում են մարզեր, բնակիչներն ասում են, թե ինչու նախկին կոռուպցիոներները բանտում չեն»։

Նա նաև ասաց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքը ու արտահայտությունները պետք է հետևանք ունենան, այս պահին քննարկում են, թե կոնկրետ ինչ ճանապարհով են գնալու, բայց նրա պահվածքն անհետևանք չի մնալու։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի և իշխանության մյուս ներկայացուցիչների ու նրանց հարող ուժերի հայտարարություններին, թե Ռուսաստանը ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տանում, Աննա Գրիգորյանը նկատեց.

Կարդացեք նաև

«Սա իրականում աբսուրդ է, ուղղակի ցնորք է, որ մենք կարող ենք նման օրակարգ քննարկել, որ թաղապետարանում ուղղակի խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել ու այս ծրագիրն են մշակել։ Ես ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել։

Էրդողանի գիրքն ամեն անգամ գրկելիս, թող հիշեն, թե որ երկրների շպիոններն են։ Բայց ամեն դեպքում, այդ մարդը վաղը գնալու է Ռուսաստան, հիմա ես առաջարկում եմ, որ Պուտինի հետ անպայման բանակցություններում քննարկի այս հարցը։ Պնդում եմ, որ Փաշինյանն այս օրակարգով Պուտինի հետ քննարկում ունենա»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս