
«Ինտեր»-ը հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ինտեր»-ը տանն ընդունեց «Վերոնա»-ին:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի միակ ու հաղթական գոլը խփեց Ասլանիին` 9-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 74 միավոր: