
Հայաստանի արտաքին պարտքը 2010 թվականից ի վեր աճել է 2.6 անգամ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

ԵԱՏՄ արտաքին պարտքը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, նվազել է 26 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 4.9%-ով։ Բելառուսում պարտքը նվազել է 4.4%-ով, իսկ Ռուսաստանում՝ 8.8%-ով։ Մյուս անդամ պետություններում պարտքն աճել է (Հայաստանում՝ 4.7%-ով, Ղազախստանում՝ 0.7%-ով, Ղրղզստանում՝ 12.8%-ով): Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցում։
Արտաքին պարտքի ճյուղային կառուցվածքում ամենամեծ նվազումը նկատվել է Բելառուսում՝ բանկային ոլորտում (22.8%-ով), իսկ Ռուսաստանում՝ միջընկերությունների վարկավորման (30.4%-ով): Պարտքի ամենամեծ աճը նկատվել է Հայաստանում և Ղազախստանում՝ բանկային ոլորտում (համապատասխանաբար՝ 16.7%-ով և 17.2%-ով), իսկ Ղրղզստանում՝ մյուս ոլորտներում (41.4%-ով):
Բացարձակ թվով, 2010 թվականից ի վեր, Հայաստանի արտաքին պարտքը աճել է 2.6 անգամ։