ՔՊ-ն այնքան է ազդվել Արթուր Չախոյանի վրա այսօրվա հարձակումից, որ թեման շեղելու համար, Վահագն Ալեքսանյանի մորն են այսօր 2 անգամ ուղարկել սադրելու. Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն ՔՊ-ն այնքան է ազդվել Արթուր Չախոյանի վրա այսօրվա հարձակումից, որ թեման շեղելու համար, ըստ «Սրբազան շարժման» ակտիվիստների՝ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մորն են այսօր 2 (երկու!) անգամ ուղարկել իրենց սադրելու։

Տեսանյութների հղումները՝ ստորև, մեկնաբանությամբ։

Եթե իսկապես Վահագն Ալեքսանյանի մայրն է, նշանակում է, որ սրանց «պանյատներն» այնքան «տղայական» են, որ պատրաստ են հարազատ ծնողին էլ ներգրավել պրովոկացիա կազմակերպելու, օրակարգ շեղելու գործում։

Հ.Գ. Եթե այս կնոջը ճանաչող մարդ կա այս գրառումս կարդացողների մեջ, խնդրում եմ հաստատել կամ հերքել ինքնությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930