ԲԴԽ-ն քննում է դատավոր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը: Նիստին ներկա է նաև դատավոր Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

Քննչական գործողությունների շրջանակում երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն դատավորին դուրս էր հանել դատական նիստերի դահլիճից:

Կոմիտեից փոխանցել էին, որ «կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Դատավորին մեղադրյալ ներգրավելու համար պահանջվում է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930