Մասիվի թաղապետը մի խումբ մարդկանց հետ դաժանաբար ծեծի ենթարկեց Արթուր Չախոյանին

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և այսօր ևս ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր–Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։

Աշխատակիցներից մեկը Արթուր Չախոյանին հայտնեց, որ իրենց ղեկավարը տեղում է, բայց կհանդիպի իր հետ քաղաքացիների հետ հանրային քննարկում անցկացնելուց հետո։ Աշխատակազմի ներկայացուցիչը Չախոյանին ասաց, որ նա «լավ տղա չէ» ու պետք է երեկվա իր ասածների համար պատասխան տա, ինչից էլ սկսվեց ծեծկռտուքը։ Մի քանի հոգի սկսեցին ծեծել ակտիվիստին, ու հենց այդ ժամանակ աշխատասենյակից դուրս եկավ նաև թաղապետ Տեր–Մարգարյանն ու միացավ ծեծողներին։

Նշենք, որ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։

Նշենք, որ Արթուր Չախոյանը Տիգրան Տեր–Մարգարյանին ցանկանում էր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930