
Հայաստանը այն վայրը չէ, որտեղ 7 տարի նույն դասարանում մնացած աշակերտները որոշում են դասավանդման բովանդակությունը. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թողեք աշխատեն»-ից մինչև «թողեք կրթվեն»
Կար ժամանակ, երբ մի խումբ մարդիկ Հայաստանում, պատեհ-անպատեհ բոլորի բերանը փակում էին՝ ասելով․ «թողեք, թող աշխատի»։ Նրանք սրբացրել էին իշխանության գլխին կանգնած անձին՝ մոռանալով, որ ժողովրդավարությունը ենթադրում է նաև քննադատություն ։ Այնուհետ «թողեք աշխատի» լոզունգը դարձավ անտարբերության, իսկ հետո՝ աղետների խորհրդանիշ։
Այսօր այդ նույն մարդկանց խմբից դուրս եկած մի փոքր ենթաբազմություն փոխել է մոտեցումը, հիմա նրանք ուղղակի կամ անուղղակի ասում են «թողեք, թող կրթվեն»։
Հայաստանը այն վայրը չէ, որտեղ 7 տարի նույն դասարանում մնացած աշակերտները որոշում են դասավանդման բովանդակությունը կամ կրթական ռազմավարությունը։
Մեկը չի կարող տալ այն, ինչ ինքը չունի․ այս դեպքում՝ կրթություն, ազգային գիտակցություն և պատասխանատվություն։
Ժամանակն է հասկանալ․ որ երկրի ապագան փորձարարական սխեմաների խաղադաշտ չէ։»