Բաժիններ՝

Վիճաբանություն-ծեծկռտnւք՝ Երևանում, հնչել է կրակnց

Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և որի ժամանակ հնչել է կրակոց։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։ Տեղում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն էլ պարզում է՝ արդյունք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կամ հիվանդանոց տեղափոխվածներ կան, թե ոչ։

«Mercedes»-ը քննիչի կողմից կնիքվեց և նրա հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930