
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն ապրիլի 26-ին ժամանել է Երևան:
ՀՀ-ում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը Չըն Մինն էր` նախկին դեսպան Ֆան Յոնի` 2024թ. հուլիսին առաքելությունն ավարտելուց հետո։