
«Ինտեր»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթից

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Միլան»-ի հետ ու դուրս մնաց հետագա պայքարից:
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղի շրջանակներում «Միլան»- «Ինտեր»-ին պարտության մատնեց 3:0 հաշվով:
«Միլան»-ի կազմում աչքի ընկան Լուկա Յովիչը (դուբլ) և Տեյանի Ռեյնդերսը:
Թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: