
Կառավարությունն ակտիվացնում է կանանց դերակատարումը. որոշում ընդունվեց
Կառավարության ապրիլի 23-ի նիսոտւմ գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ։
Որոշման նախագծով նախատեսված են միջոցառումներ, որոնք չեն հետապնդում ռազմավարական նպատակ:
Օրինակ՝ նախատեսվում է Կանանց հարցերով խորհրդի և դրան կից աշխատանքային խմբի համապատասխան իրավական ակտով սահմանված նիստերի, հանդիպումների անցկացում։
Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1740-Ա որոշմամբ արդեն ստեղծվել էր ՀՀ-ում կանանց հարցերով խորհուրդը և աշխատանքային խումբը, որն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: