
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Երևան քաղաքում` ապրիլի 20-ի սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 20-24-ն օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: