Բաժիններ՝

Միխայիլ Բոյարսկին բեմում սայթաքելու հետևանքով գտնվում է հիվանդանոցում

Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին, որը վնասվածք է ստացել բեմում սայթաքելու հետևանքով, իրեն լավ է զգում և շուտով կարող է վերադառնալ աշխատանքի
: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը լուրջ վնասվածք չի ստացել, նրա մոտ կողոսկրերի կոտրվածքի կասկածը չի հաստատվել: 

«Բոյարսկին առայժմ հիվանդանոցում է։ Ինքնազգացողությունը նորմալ է, պարզապես հանգստի կարիք ունի։ Հուսով ենք՝ շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի», – ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։ 

Աղբյուրը արտիստի դուրսգրման կոնկրետ ժամկետ չի նշել։

Ռուսական ԶԼՄ–ները գրել էին, որ Միխայիլ Բոյարսկին Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելու հետևանքով վնասվածքեր է ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930