Բաժիններ՝

Գիտնականները պարզել են մարդու ծերացման երեք փուլերը

Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի գիտնականները կասկածի տակ են առել ամենօրյա ծերացման վարկածը և նշել երեք տարիքային կետ, երբ մարդու մարմինը իսկապես փոխվում է:

Ինչպես հայտնում է Focus հրատարակությունը, փորձագետները վերլուծել են 18-ից 95 տարեկան 4 263 մարդու արյան պլազմա: Նրանք ուսումնասիրել են շուրջ երեք հազար տարբեր տեսակի սպիտակուցներ և եզրակացրել, որ դրանց համամասնությունը տասնամյակներ շարունակ մնում է նույնը:

Այնուամենայնիվ, 34, 60 և 78 տարեկան կամավորների մոտ հայտնաբերվել են սպիտակուցային մակարդակի զգալի փոփոխություններ:

Գիտնականները այս տատանումները կապել են ընդհանուր առմամբ օրգանիզմում փոփոխությունների հետ: Թեպետ դեռ պարզ չէ, թե ինչպես են սպիտակուցները կամ արյան բաղադրությունը ազդում ծերացման վրա. մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երիտասարդներից վերցված արյան ներարկումը դրական ազդեցություն ունի տարեցների վրա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930